Բաբկեն Սեդրակյանը շրջել է Երևանի մետրոպոլիտենի կայարաններում, ծանոթացել առկա խնդիրներին

Բաբկեն Սեդրակյանը շրջել է Երևանի մետրոպոլիտենի կայարաններում, ծանոթացել առկա խնդիրներին

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի ծառայությունը:

Շրջայցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը ծանոթացել է առկա խնդիրներին, զրուցել կայարանային համալիրների աշխատակիցների հետ:

Վերջինս ընդգծել է, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, որոնց ընթացքում ի հայտ եկած խնդիրները հավաքագրվելու, դասակարգվելու են և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են շուտափույթ լուծումներ։

Հիշեցնենք, որ Բաբկեն Սեդրակյանն այս պաշտոնում նշանակվել էր օգոստոսի 18-ին՝ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշման համաձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում