Մոնղոլիայում Պուտինին եվրոպական խոհանոցի ուտեստներ են հյուրասիրել
Մոնղոլիայի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետական այցի ընթացքում կազմակերպված ընթրիքին հիմնականում եվրոպական խոհանոցի ուտեստներ է հյուրասիրել՝ ձկնամթերք։
Պետությունների ղեկավարները որպես նախուտեստ համտեսել են ապխտած սաղմոնի ռուլետ՝ ճակնդեղի աղցանով:
Առաջինը մատուցվել է օմարի՝ լոբստերի և կարմիր պղպեղի սերուցքային կրեմ-ապուրը՝ ցորենի տորտիլայի հետ։
Որպես տաք ուտեստ առաջարկվել է ձկան տապակած ֆիլե և սնկով ռիզոտտո, ինչպես նաև տավարի փափկամիս՝ քաղցր կարտոֆիլի պյուրեով:
Որպես աղանդեր մատուցվել է մանգոյից պատրաստված պաննա-կոտտա։
Կարծիքներ