Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում Սյունիքի մարզում

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում  Սյունիքի մարզում

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում  Սյունիքի մարզի այն հատվածներում,  որտեղ  ներխուժել էին ադրբեջանցիները: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՝ ռազմական աջակցություն տրամադրելու խնդրանքով դիմեց  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայտնում է @ bagramyan26-ը:

Ռուսաստանը ՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, իր  աջակցություն է հայտնել դաշնակցին, սակայն Մոսկվան  շարունակում է պնդել, որ  հայ-ադրբեջանական ճգնաժամը պետք է լուծել   բանակցությունների միջոցով:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստան է ժամանել ՌԴ  զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը, որը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում