Երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է մինչև 1 տարեկան երեխաների համար

Երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է մինչև 1 տարեկան երեխաների համար

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը` կանաչ անձնագիրը, այսինքն` երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա:

Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ:
Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում