Ես չեմ փախչի. Լուկաշենկոն խոստացել է լինել Բելառուսի անկախության երաշխավոր

Ես չեմ փախչի. Լուկաշենկոն խոստացել է լինել Բելառուսի անկախության երաշխավոր

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո Բելառուսի անկախության երաշխավոր մնալու խնդրանքին ի պատասխան հայտարարել է, որ «երբեք ոչ մի տեղից» և չի փախչել և չի փախչի:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Բելառուս»-ը, Սահմանադրական հանձնաժողովի ընդլայնված նիստում նրա անդամներից մեկը՝ Վլադիմիր Բասկոն դիմել է Լուկաշենկոյին՝ խնդրելով լինել երկրի անկախության երաշխավոր նաև նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:

«Այն բանից հետո, երբ Դուք կթողնեք նախագահի պաշտոնը, շատ կցանկանայինք, և ես Ձեզ անձամբ եմ խնդրում, ամեն դեպքում փորձել մնալ մեր երկրի անկախության երաշխավորի դերում»,- ասել է Բասկոն:   

«Միանգամից պատասխանում եմ հարցին, որպեսզի չունենաք այլ մտքեր. ես երբեք ոչ մի տեղից չեմ փախչել և չեմ փախչի»,- ի պատասխան ասել է Լուկաշենկոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում