Չեռնոբիլում անհետանում են ճնճղուկները
Չեռնոբիլի ճառագայթման և բնապահպանական կենսոլորտային արգելոցից տեղեկացրել են, որ օտարման գոտում ճնճղուկները սկսել են անհետանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ծառայության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությանը:
Դրանում նշվում է, որ պատճառը տվյալ տեցղանքում մարդկանց բացակայությունն է, որը բացասաբար է անդրադառնում ճնճղուկների վրա:
Փորձագետների կարծիքով, 2020 թվականին իրականացված հետազոտության ընթացքում այս թռչուններն անգամ ամենատարածված թռչունների հնգյակի մեջ չեն ընդգրկվել:
Փորձագետները նշել են, որ անհետանում են ինչպես դաշտային, այնպես էլ տնային ճնճղուկները։ Այնուամենայնիվ, մասնագետները նշել են, որ դեռևս վաղ է այս թռչունների ամբողջական ոչնչացման մասին խոսելու համար, սակայն տեսակը ռիսկային խմբում է հայտնվում
Կարծիքներ