Իսրայելական Meteor Aerospace և ադրբեջանական CSBC ընկերությունները պաշտպանական լուծումների դաշինք են կազմում. Israel Defense
Իսրայելական պաշտպանական Meteor Aerospace ընկերությունն այս ամսվա սկզբին հայտնել էր, որ համագործակցում է Ադրբեջանի Caspian Ship Building Company (CSBC) ընկերության հետ, որպեսզի համատեղ առաջարկի զարգացած պաշտպանական լուծումներ` Ադրբեջանի ազգային կարիքները բավարարելու համար: Այս մասին գրում է Israel Defense պարբերականը:
Այս համագործակցությունն իրականացնելու համար Ադրբեջանում հիմնադրվել է Caspian Meteor նոր ընկերություն:
Meteor Aerospace-ը մշակել է պաշտպանական համակարգերի լայն տեսականի, ներառյալ մեծ անօդաչու թռչող սարքեր, որոնց թռիչքի առավելագույն քաշը 1400/700 կգ է, արագընթաց մարդատար/անմարդատար նավ` առավելագույնը 60 հանգույց արագությամբ, ճշգրիտ հարվածային հրթիռներ՝ ընդլայնված հեռահարության հնարավորությամբ, հայտնում են ընկերությունից:
Կարծիքներ