Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «Արգելված քաղաք»
Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն այցելել է Պեկինում գտնվող «Արգելված քաղաք», որը հայտնի է նաև «Կայսերական քաղաք» անվամբ, շրջել տարածքում:
«Արգելված քաղաքը» դարեր շարունակ եղել է Չինաստանի կայսրների նստավայրը: Կայսերական դղյակները կառուցվել են 14-րդ դարում, ինչից հետո այդտեղ կառավարել են 24 կայսրեր` Մին և Ցին դինաստիաներից:
Տարածքում կա 12 դղյակ, տասնյակ այլ շինություններ:
Կարծիքներ