Կհամագործակցեն Ազգային ժողովն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ հանդիպում են ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ.-ից իրականցնում է «իԳործ» ծրագիրը, որը մեկ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր ոլորտներում ներգրավում է սփյուռքահայ մասնագետների: 2022 թվականի մարտին մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի արդյունքում նախատեսվում է ծրագրում ընդգրկել ևս 50 փորձագետ:
Հանդիպմանը ընթացքում քննարկել ենք ծրագրի նպատակները, հնարավորությունները և գործընթացների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Սկիզբ է դրվել համագործակցության Ազգային ժողովի և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ «իԳործ» 2022 ծրագրի շրջանակում»։
Կարծիքներ