ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան

ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան

ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց ստանձնած առաքելությունը։ 

La Repubblica թերթին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Լաչինի միջանցքի կենսունակությունը պետք է երաշխավորվեր ռուս խաղաղապահների միջոցով։ Բայց մենք գիտենք, որ դա տեղի չի ունենում, գիտենք, որ փաստացի Ադրբեջանն է վերահսկում այս միջանցքը։ Մենք գիտենք, թե այդ պրոցեսն ինչպես է տեղի ունեցել՝ կեղծ բնապահպաններ և այլն։ Բայց կարո՞ղ եք բացատրել քաղաքական այն իրավիճակը, որը Ռուսաստանին հետ է պահում միջամտելուց, որպեսզի 2020թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հարգվի, որով Ռուսաստանը պետք է վերահսկեր Լաչինի միջանցքով տեղաշարժը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ կարող գնահատական տալ այդ առումով, բացի համաձայնվելուց այն ձևակերպման հետ, որ, ըստ էության, այո, ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: Եվ սա լուրջ մտահոգության առիթ է:

Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում