Արտաշատ համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Արտաշատ համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր ծրագրեր, լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային առաջնահերթ խնդիրներ։

Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար:

Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես շարունակելու եմ ողջ ներուժը ծառայեցնել մեր բոլորի սիրելի Արտաշատի զարգացմանն ու հզորացմանը»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում