Ինչպիսի՞ խնդիրների են բախվում ծովում հաճախակի հանգստացող մարդիկ
Ծովում լողալ սիրող մարդիկ ավելի հաճախ են բախվում շնչառական եւ ինֆեկցիոն հիվանդություններին: Այս մասին նշված է Water Research ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Անգլիայում եւ Ուելսում ծովում հանգստի ավելի քան 2600 սիրահարների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հանգստացողների 24 տոկոսը գանգատվել է շնչառական ինֆեկցիաների ախտանիշներից, աչքերի, ականջների եւ մաշկի հիվանդություններից: Ծովում հանգստից խուսափողների շրջանում հարցվածների միայն 7 տոկոսն է հայտնել նման ախտանիշների մասին:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ծովային հանգստի սիրահարների շրջանում ականջի եւ մաշկային հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծ է համապատասխանաբար՝ 3 եւ 2 անգամ, նրանց համեմատությամբ, ովքեր ծովի մերձակայքում հանգստանալուն սովոր չեն: Ընդ որում՝ բժիշկները չեն կարողացել հաստատել ծովափին հանգստացողների շրջանում շնչառական եւ աղեստամոքսային հիվանդությունների առաջացման մեծ հավանականությունը:
Հետազոտողների խոսքով՝ չարժե մոռանալ, որ ջրամբարների մոտ հանգիստը ամեն դեպքում օգտակար է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության համար: Սակայն խորհուրդ է տրվում նման հանգստի վայրը մանրակրկիտ ընտրել:
Մասնավորապես՝ ինֆեկցիաների զարգացման հավանականությունը մեծ է այն մարդկանց շրջանում, որոնք հանգստանում են աղտոտված ջրամբարների մոտ:
«Ջրի մեջ որքան շատ վնասակար բակտերիաներ կան, այնքան մեծ է փորացավերից եւ ապագայում դիարեայից գանգատվելու հավանականությունը»,- նշված է հետազոտության մեջ:
Կարծիքներ