«Արսենալ»-ը պարտվեց «Բրայթոն»-ին` գնդակ բաց թողնելով խաղի ավելացված րոպեին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Բրայթոն»-ին:
«Զինագործներին» հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը, բայց միայն երկրորդ կեսում: «Արսենալ»-ից գոլը խփեց Պեպեն: Բայց շատ չանցած «Բրայթոն»-ի ֆուտբոլիստները վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Դանկը: Իսկ խաղի ավելացված րոպեին «Բրայթոն»-ը նաև կարողացավ հաղթանակ կորզել: «Բրայթոն»-«Արսենալ»` 2:1:
Այս տուրից «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Բրայթոն»-ը` 15-րդը:
Ավելի վաղ կայացած խաղում մրցեցի «Վոտֆորդ»-ը և «Լեսթեր»-ը: Այս խաղում գրանցվեց ոչ-ոքի` 1:1 հաշիվ:
Կարծիքներ