Ռեալը իսպանական միակ թիմն է, որը հաղթանակ տոնեց ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում

Ռեալը իսպանական միակ թիմն է, որը հաղթանակ տոնեց ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում

Երեկ  «Ռեալը» ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։

Մադրիդյան ակումբը դարձավ իսպանական միակ թիմը, որին հաջողվեց մրցաշարի այս փուլում հաղթել առաջին խաղում։

Ավելի վաղ «Բարսելոնան» խոշոր հաշվով տանը պարտվել էր ՊՍԺ-ին (1-4)։ «Սևիլյան» 2-3 հաշվով զիջել էր «Բորուսիային», իսկ «Ատլետիկոն»՝ նվազագույն հաշվով «Չելսիին»։

«Ռեալի» ու «Ատալանտայի» միջև պատասխան խաղը կկայանա մարտի 16-ին։