Ռեալն ուզում է բողոքարկել Կազեմիրոյի դեղին քարտը

Ռեալն ուզում է բողոքարկել Կազեմիրոյի դեղին քարտը

«Ռեալը» մտադիր է ՈՒԵՖԱ բողոքարկել կիսապաշտպան Կազեմիրոյի դեղին քարտը, որը նա ստացել էր ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ խաղում (1-0):

Այս նախազգուշացման պատճառով բրազիլացին բաց կթողնի պատասխան խաղը, քանի որ այս քարտը նրա համար այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում 3-րդն է։

Ակումբում կարծում են, որ մրցավարի որոշումն անարդարացի էր, քանի որ կրկնապատկերը ցույց է տալիս, որ Կազեմիրոն կանոնները չի խախտել «Ատալանտայի» հարձակվող Դուվանե Սապատեի նկատմամբ։

Այս պատճառով «Ռեալում» մտածում են բողոքարկել մրցավարի որոշումը՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ ՈՒԵՖԱ-ն հազվադեպ է չեղարկում մրցավարների որոշումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում