Առողջապահական ռեֆորմները շարունակվում են. Աշոտ Սարգսյան

Առողջապահական ռեֆորմները շարունակվում են. Աշոտ Սարգսյան

Առողջապահական ռեֆորմները շարունակվում են❗️Ամենագնաց շտապօգնության 21 ավտոմեքենաներ նվիրաբերվեցին մարզային բժշկական կենտրոններին ❗️ Ամենագնացները հագեցված են բժշկական սարքերով և պարագաներով:
ՀՀ մարզերում շտապ օգնության ծառայության համաչափ զարգացումը, հիմք ընդունելով նաև կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում, Առողջապահության նախարարությունը իր առաջնահերթ խնդիրներից է համարում ՀՀ մարզերում գործող շտապ օգնության ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը, մարզային ազգաբնակչության համար շտապօգնության ծառայության մատչելիության ապահովումը և հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունները տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում