Բիթքոինի արժեքը հասել է պատմական առավելագույն ցուցանիշին

Բիթքոինի արժեքը հասել է պատմական առավելագույն ցուցանիշին

Բիթքոին կրիպտոարժույթի գինը թարմացրել է իր պատմական առավելագույնը՝ գերազանցելով 66 100 դոլարը: Վերջին մեկ օրվա ընթացքում կրիպտոարժույթը թանկացել է 5%-ով, գրում է rbc.ru-ն:

Այս կրիպտոարժույթի արժեքը շարունակում է աճել դրա առաջին ֆյուչերսային ETF-ի (Exchange Traded Funds) գործարկումից հետո:

Հիշեցնենք, որ բիթքոինը վերջին անգամ առավելագույն արժեքը թարամացրել էր ապրիլի կեսերին՝ հասնելով  64 800 դոլարի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում