Հարավային Կորեայում ՄՌՏ հետազոտությունը մահացու է դարձել հիվանդի համար

Հարավային Կորեայում ՄՌՏ հետազոտությունը մահացու է դարձել հիվանդի համար

Հարավային Կորեայի Գիմհաե քաղաքում 60-ամյա տղամարդը մահացել է ՄՌՏ հետազոտության ժամանակ՝ գլխին թթվածնի բալոնի ստացած հարվածից, գրում է South China Morning Post-ը:

Հիվանդն ընդունվել էպիլեպսիային բնորոշ նոպաներով, ուստի նրան նշանակել են ՄՌՏ հետազոտություն: Երբ տղամարդը եղել է ապարատի ներսում, սարքավորումը ներծծել է 60 կիլոգրամանոց թթվածնային բալոնի պարունակությունը, որը հարվածել է հոսպիտալացված անձի գլխին, և պացիենտը տեղում մահացել է։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Գերատեսչությունը պարզաբանել է, որ սարքավորման  թթվածնային  համակարգը կարող էր խափանվել, այդ իսկ պատճառով նրանք ստիպված էին օգտագործել բալոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում