Ճապոնիան քիմպաշտպանության միջոցներ եւ անօդաչուներ կտրամադրի Ուկրաինային
Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի դիմակներ եւ հագուստ, որոնք կարող են պաշտպանել քիմիական զենքից, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հաղորդել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբոու Կիսին:
«Ուկրաինայի կառավարության նոր հարցման հիման վրա որոշվել Է քիմիական պաշտպանության կոստյումներ եւ դիմակներ, ինչպես նաեւ անօդաչուներ ուղարկել Ուկրաինա»,-Կիսիի խոսքը մեջբերում են տեղական ԶԼՄ-ները: Նա նշել Է, որ բեռները կուղարկվեն առեւտրային չվերթներով, հենց որ պատրաստ լինեն: «Մենք կշարունակենք առավելագույն հնարավոր աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը»,-հայտարարել Է Կիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ