Հայաստանի լողափնյա վոլեյբոլի Մ19 տարեկանների չեմպիոնը Արաբկիրն է
Ավարտվեց Հայաստանի լողափնյա վոլեյբոլի Մ19 տարեկան տղաների առաջնությունը, որին մասնակցեց 14 թիմ:
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Եզրափակիչ օրը 3-4 տեղերի համար մրցեցին Սեբաստացի-2 և Գյումրի թիմերը, ավելի ուժեղ գտնվեց Գյումրի թիմը՝ հաղթելով 2:1 հաշվով:
Առաջին տեղի համար մրցեցին Արաբկիր-1 և ԽՄՕՄՄ թիմերը, որտեղ դիտարժան և լարված պայքարում ավելի ուժեղ գտնվեց Արաբկիր-1(Ղասաբօղլյան Սամվել/Ասմարյան Խաչատուր) զույգը:
Հուլիսի 1-ին մեկնարկելու է ՀՀ լողափնյա վոլեյբոլի Մ20 տարեկանների առաջնությունը:
Կարծիքներ