«Орел и Решка» շոուի նախկին հաղորդավարին արգելել են մուտք գործել ՌԴ մինչև 2072 թվականը
Ուկրաինացի շոումեն, «Орел и Решка» շոուի նախկին հաղորդավար Անտոն Պտուշկինին արգելել են Ռուսաստան մուտք գործել մինչեւ 2072 թվականը, հայտնում է «Газету.Ru»-ն։
Որոշումը կարող է կապված լինել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության քննադատության հետ։
Աղբյուրը պնդում է, որ բլոգերի համար Ռուսաստան մուտքի արգելքը գործում է 2022 թվականի ապրիլի 16-ից:
Արգելքի վերացման ժամանակ Պտուշկինը կդառնա գրեթե 88 տարեկան:
Ռուսաստանի իրավապահ մարմիններից եւ Պտուշկինի կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել:
Կարծիքներ