Հայաստանն ագրեսոր չէ. Արգենտինայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել էսկալացիայի վերաբերյալ

Հայաստանն ագրեսոր չէ. Արգենտինայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել էսկալացիայի վերաբերյալ

Արգենտինայի Արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլային նշել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտությունում հայկական կողմն ագրեսոր չէ և մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում սկսված էսկալացիայի վերաբերյալ:  Արգենտինայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է նախարարի խոսքերի ոչ պաշտոնական թարգմանությունը:

«Մենք Արևմուտքում ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո աշխարհի 3-րդ ամենակարևոր հայկական համայնքն ունենք: Այդ պատճառով ես 3 օր առաջ Վաշինգտոնում Արգենտինայի դեսպանին խնդրեցի կապեր նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք հայկական համայնքների անունից մենք կարող ենք որևէ դեր ունենալ, որպեսզի հայկական երեք մեծ համայնքները կարողանան լրացուցիչ հրադադար պահանջել: Այս պահին պետք է հաշվի առնենք երկու բան. առաջին հերթին` Ադրբեջանը, որպես ծովափնյա հարուստ երկիր, ունի ավելի մեծ ուժ և ունի Թուրքիայից հստակ նյութական աջակցություն, փոխարենը Հայաստանը ստանում է Մինսկի խմբի օգնությունը՝ հասնելու զինադադարի, քանի որ Հայաստանը գնալով ունենում է ավելի շատ զոհեր Ադրբեջանի պատճառով»,- նշել է նախարարը:

Արգենտինայի ԱԳ նախարարը հավելել է, որ փորձում են մշտական կապ պահել Հայաստանի դեսպանատան հետ։

«Այնուամենայնիվ, այս 27-ամյա հակամարտության էսկալացիան 1991-1992թթ. ի վեր, պետք է դադարեցվի։ Լեռնային Ղարաբաղն անկլավ է, որը այսօր վճռել է իր անկախությունը հայկական մշակույթի ,հայերեն լեզվի, հայկական կրթության և այլնի հիմքի վրա։ Շատ մտահոգված ենք և լիարժեք ըմբռնում ենք Էդուարդ Էռնեկյանի անհանգստությունը։ Ունեմ երկու հայ ընկեր արտաքին քաղաքականության ոլորտում,ավելին` իմ յուրաքանչյուր 10 ընկերներից 2-ը հայ են, չունեմ ոչ մի ադրբեջանցի ընկեր»,- ասել է նա:

Ֆելիպե Սոլային նշել է, որ հակամարտությունը շատ մտահոգիչ է և վստահորեն կարող է փաստել, որ Հայաստանն ագրեսոր չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում