Սաակաշվիլին ասել է՝ որ դեպքում կդադարեցնի հացադուլը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտնել է, որ իր պաշտպանյալը կշարունակի հացադուլը, քանի դեռ իրեն չեն ազատել բանտից:
Վրացի քաղաքական գործիչը պահանջում է նաև ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իր պատճառով, գրում է «Արմենպրես»-ը:
«Ես հացադուլ եմ հայտարարել և ցանկանում եմ իմանաք՝ չեմ դադարեցնի այն, մինչև ես և իմ պատճառով ձերբակալված մարդիկ ազատ չարձակվեն»,-ասվում է Սաակաշվիլիի հայտարարության մեջ:
Սաակաշվիլին Վրաստան է ժամանել և ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Ավելի վաղ նա հայտնել էր, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և մասնակցել ընտրություններին, որոնք անցկացվել են հոկտեմբերի 2-ին:
Կարծիքներ