Ղազախստան-Հայաստան նախատեսված թռիչքը չեղարկվել է
Ղազախստանում տիրող իրավիճակի հետևանքով Ակտաուի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը և չեղարկել թռիչքները` բոլոր ուղղություններով։ Հունվարի 6-ին կայանալիք Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է. «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում է հրապարակվել ինֆորմացիան։ Գրում է Sputnik Արմենիան:
Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռի ժամանումը նախատեսվում էր երևանյան ժամանակով ժամը 18:20-ին։ Ի դեպ, նույն օրը ժամը 00:10-ին Ակտաուից Երևան սպասվող թռիչքի մասին չվացուցակում նշված է, որ ժամանակին կժամանի ՀՀ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այն նույնպես կչեղարկվի։
Հավելենք, որ միջազգային ավիաընկերությունները չեղարկում են իրենց թռիչքները դեպի Ղազախստան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում տիրող իրավիճակի պատճառով Ակտաուի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։
Կարծիքներ