Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» հեռուստաընկերության մասնաճյուղը
Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Միր 24» հեռուստաընկերությանը:
Ղազախստանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Նա նաև ստանձնել է Անվտանգության խորհրդի ղեկավարի պարտականությունները՝ հայտարարելով, որ շարունակելու է հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն:
Կարծիքներ