Մարտի 3-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Վայրի բնության համաշխարհային օր
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ օրվա ընտրությունը կապված է 1973թ.ի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։
Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատեկի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։
Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ։
Նախարարությունը այս առթիվ լուսանկարներ է հրապարակել:
Կարծիքներ