Քիմն ու Քանյեն պաշտոնապես ամուսնալուծվել են. Քարդաշյանը հրաժարվել է ամուսնու ազգանունից

Քիմն ու Քանյեն պաշտոնապես ամուսնալուծվել են. Քարդաշյանը հրաժարվել է ամուսնու ազգանունից

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել են: Դատավորը բավարարել է հեռուստաաստղի հայցը՝ ամուսնությունը ժամկետից շուտ անվավեր ճանաչելու, ապա գույքի բաժանումը շարունակելու միջնորդությունը:

Դատական նիստը տեղի է ունեցել մարտի 2-ին, Քարդաշյանը տեսազանգի միջոցով կապվել է դատավորի հետ։ Իսկ ռեփեր Քանյեն անտեսել է հանդիպումն ու փաստաբանին ուղարկել: Այս մասին տեղեկանում ենք «Կոսմոմոլսկայա պռավդայից»:

Այժմ Քիմն ու Քանյեն պաշտոնապես համարվում են նախկին ամուսիններ։ Բացի այդ, Քարդաշյանը հրաժարվել է ամուսնու ազգանունից՝ Ուեսթ: Հիշեցնենք՝ զույգը բաժանվել էր դեռ անցյալ տարվա փետրվարին ու միաժամանակ դիմել ամուսնալուծության: Դեռ մինչ ամուսնության պաշտոնական լուծարումը Քիմը դատարանին խնդրել է տարանջատել երեխայի խնամակալության եւ ունեցվածքի հարցերն իր ամուսնական կարգավիճակի հարցից, որը կարող է օրինականորեն լուծվել այժմ։ Քանյե Ուեսթը մեկ տարի ձգձգում էր ամուսնալուծության գործընթացը. նա հայտարարում էր, որ ցանկանում է վերադառնալ կնոջ եւ երեխաների մոտ։ Իսկ Քիմը, ընդհակառակը, կտրականապես դեմ էր: Նա բազմիցս դիմել է դատարան՝ խնդրելով արագացնել ամուսնալուծությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում