ՊԵԿ-ը գործարկել է մաքսային և այլ վճարներ էլեկտրոնային եղանակով մուծելու հարթակ
Պետական եկամուտների կոմիտեն մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում փորձնական գործարկել է մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա վճարները էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակ:
Փորձնական ծրագրի հաջող ավարտից հետո արդեն նոր համակարգը ամբողջությամբ կգործարկվի: Մաքսային և այլ վճարները էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով անմիջապես մուտք են գործում «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» և հաշված րոպեների ընթացքում կատարում անհրաժեշտ վճարումները:
Կարծիքներ