Եմենում պայթյուն է որոտացել կառավարական պալատի մոտ
Եմենի Ադեն քաղաքում պայթյուն է որոտացել «Էլ-Մաաշիկ» նախագահական պալատի հարևանությամբ, ուր ավելի վաղ տեղափոխվել էին երկրի նորընտիր կառավարության նախարարները:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նախարարներն այնտեղ էին տեղափոխվել այսօր ավելի վաղ Ադենի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո:
Հիշեցնենք, որ օդանավակայանի ժամանումների սրահում պայթյունը տեղի էր ունեցել այսօր Սաուդյան Արաբիայից կառավարական պատվիրակության ժամանման պահին:
Կարծիքներ