Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել

Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել

Հունվարի 11-ին՝ ժամը 14.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարբախի սուպերմարկետի մոտ սիգ ձուկ են վաճառում:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայության վարչության աշխատակիցներ։ Արդյունքում Արտաշիսյան փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման է ենթարկվել 27-ամյա մի տղամարդ, որը ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում զբաղվել է 83 սիգ ձկան վաճառքով:

Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Շենգավիթի համայնքային ոստիկանները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները Սողոմոն Տարոնցու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա տղամարդու, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում զբաղվել է 180 սիգ ձկան վաճառքով:

Դեպքերի առթիվ կատարվում է քննություն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում