Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք հեղինակ Ումիթ Քուրթի գիրքը (լուսանկար)

Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք հեղինակ Ումիթ Քուրթի գիրքը (լուսանկար)

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քլարք համալսարանի թուրք հայտնի պատմաբան, դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը ֆեյբուքյան էջում հայտնել է, որ ապրիլին լույս է տեսնելու իր գործընկերոջ՝ ԱՄՆ Քլարք համալսարանի թուրք դասախոս Ումիթ Քուրթի՝ Հայոց ցեղասպանության մասին գիրքը՝ գրել է ermenihaber-ը։

«Այնթափի հայերը. Ցեղասպանության էկոնոմիկան Օսմանյան մի վիլայեթում» վերնագրով գրքի հրապարակմամբ զբաղվել է Harvard University Press հրատարակչությունը։ Գիրքը հիմնված է Քուրթի դոկտորական աշխատանքի վրա։

Ումիթ Քուրթը Ցեղասպանության մասին մեկ այլ գրքի («Օրենքների ոգին. Հայոց ցեղասպանության հետքերը փնտրելով «Լքյալ գույքերի» մասին օրենքներում») համահեղինակն է։ Այդ գրքի համահեղինակը Թաներ Աքչամն է։  Վերջինը հույս ունի ստեղծել առանձին ֆակուլտետ Քլարքի համալսարանում` Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում