Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված բուսական և կենդանական աշխարհի միջազգային օրվան
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված բուսական և կենդանական աշխարհի միջազգային օրվան, որին մասնակցում էին №116 հիմնական դպրոցի աշակերտները։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։
Միջոցառման նպատակն էր բացահայտել Հայաստանի տարածքում ֆլորայի և ֆաունայի պահպանության, շրջակա միջավայրի գործոնների` բնակչության առողջության վրա անբարենպաստ ազդեցության հետ կապված, առկա հիմնախնդիրները և առաջարկել գործողություններ` ուղղված անբարենպաստ ազդեցության նվազեցմանը և կանխարգելմանը:
Բնօգտագործման և բնապահպանություն հասկացությունների և դրանց հիմնախնդիրների մասին խոսել է նաև թանգարանի տնօրենի ժ/պ Լիլիթ Գալստյանը, որից հետո տեղի է ունեցել միջոցառման ամփոփում և քննարկում: Թանգարանի կողմից № 116 դպրոցին տրվել է շնորհակալագիր։
Կարծիքներ