ԱՄՆ-ը մտադիր է աջակցել Լիտվայի ռազմական ներուժի հզորացմանը

ԱՄՆ-ը մտադիր է աջակցել Լիտվայի ռազմական ներուժի հզորացմանը

ԱՄՆ իշխանությունները մտադիր են օգնել Լիտվային՝ հզորացնել զինված ուժերը և պատրաստ են աջակցել հանրապետությանը այն հարցերում, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են Բելառուսի, Ռուսաստանի և Չինաստանի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը` Պենտագոնում ընդունելով իր լիտվացի գործընկեր Արվիդաս Անուշաուսկասին։

Ըստ Օսթինի, որին մեջբերում է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ Լիտվան դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության փարոս։

«Մենք հասկանում ենք ձեր առջեւ ծառացած մարտահրավերները։ Բելառուսի ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միգրանտներին որպես հիբրիդային մարտավարության մի մաս Լիտվայի և նրա հարևանների դեմ», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

«Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է իր հիբրիդային արշավը: Եվ հիմա Չինաստանը մեծացնում է ճնշումը Լիտվայի վրա: իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեր կառավարությանը Չինաստանի նկատմամբ հաստատակամության համար, և մենք գիտենք, որ դուք վրեժխնդրության եք բախվել ձեր քաղաքական որոշումների պատճառով»,-հավելել է նախարարը:

Օսթինի խոսքով՝ Լիտվան միայնակ չի դիմակայում այդ մարտահրավերներին։ Եվ այժմ Միացյալ Նահանգները, ինչպես նախկինում, աջակցում է Լիտվային։ Նախարարը նշել է, որ կողմերը մտադիր են համաձայնագիր ստորագրել պաշտպանական փոխադարձ գնումների մասին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում