Համավարակի երկրորդ ալիքի պատճառով նոր միջոցներ են անհրաժեշտ ԵՄ-ի երկրներում. ԵՀ-ի ղեկավար
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է համավարակի երկրորդ ալիքի պատճառով նոր միջոցների անհրաժեշտության մասին Եվրամիության բոլոր երկրներում:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը 100 միլիոն եվրո է հատկացրել հակամարմինների շտապ-թեստերի ձեռքբերման համար, որոնք կբաշխվեն Եվրամիության երկրների միջև:
Ինչպես նշվում է, Եվրամիությունում կորոնավիրուսի պատճառով մահացությունը կիսով չափ նվազել է գարնանային բռնկման համեմատությամբ, քանի որ առողջապահության ոլորտը ավելի լավ էր նախապատրաստված:
Կարծիքներ