ՀՀ-ի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Մեխիկոյի բացօթյա պատկերասրահում. լուսանկարներ
Փետրվարի 2-ին Մեխիկո քաղաքի կենտրոնում գտնվող «Բարեկամ մշակույթների ճեմուղի» բացօթյա պատկերասրահում տեղի է ունեցել Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը:
Խոսքով հանդես են եկել Մեխիկոյի քաղաքապետարանի պաշտոնյաներ և ՀՀ դեսպանը:
Արարողությանը ներկա էին նաև Մեքսիկայի արտաքին գերատեսչության ու հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մեքսիկայում մի շարք երկրների դեսպաններ:
Լուսանկարները պատկերասրահում կցուցադրվեն մինչև ապրիլի 3-ը:
Կարծիքներ