ԿԳՄՍ նախարարի տեղակալն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

ԿԳՄՍ նախարարի տեղակալն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորշչի հաստատումն ու փորձարկումն էր Տավուշի մարզի դպրոցներում:
Փետրվարի 2-ին ՀՀ կրթության, գիության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր, տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:

Փոխնախարարն այցելել է Խաշթառակի միջնակարգ դպրոց, Լուսաձորի հիմանական դպրոց, ծանոթացել է հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքի հետ, շրջել է դասարաններով, ծանոթացել է ուսումնական գործընթացին։

Այցն ավարտվել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ կայացել է նաև մանկավարժական խորհրդի նիստ։
Մարզային այցն ամփոփվել է Տավուշի մարզպետարանում մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հավաքագրված խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում