ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է բեռնափոխադրող 70 տրանսպորտային միջոց, կազմել վարչական 44 արձանագրություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է բեռնափոխադրող 70 տրանսպորտային միջոց, կազմել վարչական 44 արձանագրություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները տարաքծային ստորաբաժանումների հետ մարտի 17-ից ապրիլի 15-ը ներառյալ մշտադիտարկել են Արմավիրի ու Արագածոտնի մարզերով անցնող միջպետական ճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրում իրականացնող 70 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում կազմվել է 44 վարչական արձանագրություն։

Նշանակվել է 8 մլն դրամի տուգանք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում