Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի մի շարք խախտումներ Մալաթիա-Սեբաստիայի բենզինի և գազի լցակայաններում

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի մի շարք խախտումներ Մալաթիա-Սեբաստիայի բենզինի և գազի լցակայաններում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր հունիսի 25-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում խախտումներ գրեթե չեն արձանագրվել:

Դիտարկումների ընթացքում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի մի շարք խախտումներ են գրանցվել բենզինի և գազի լցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թեթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Խախտումների մի մասը տեղում շտկվել են:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

ՇՎՏՄԻ-կողմից մշտադիտարկումները Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում