Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը
«Ունենք լավ լուր»․ այսօր՝ հուլիսի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ նոր կարգով։
«Որ քաղաքացիները, որ ստացել են մերժումներ՝ իրենց դիմումների կապակցությամբ, հնարավորություն են ստանալու անձամբ պարզաբանումներ ստանալ ստորաբաժանումների ղեկավարներից։ Ուզում եմ հիշեցնել, որ Երևանի քաղաքապետարանում ընդունելությունը դադարեցվել էր Covid-ի ժամանակներից»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ դիմած և գրավոր մերժում ստացած քաղաքացիները մերժման օրից երկու ամսվա ընթացքում կարող են մասնակցել ոլորտային պատասխանատուների ընդունելությանը:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ ներկայացնելով գրավոր դիմում:
Կարծիքներ