Արագածոտնի մարզում ցուլը հարվածել է իրեն խնամող կնոջը. վերջինս տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակչին պատկանող հողամասում գտնվող անասնագոմի մոտ կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղ ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 73-ամյա Լիդա Հ.-ն է։
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Լիդա Հ.-ի մահվան պատճառը եղել է ընտանիքին պատկանող «Զազո» ցուլի հասցրած հարվածը։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Տեղում հավաքված գյուղացիները նաև ասել են, որ կենդանուն տարիներ առաջ ընտանիքի անդամները գնել են Արագածոտնի մարզում «Զվարթիչ» անվամբ հայտնի անասնաբույժից և միշտ հոգացել նրա խնամքը։ Բնակիչները զարմացել են, թե ինչ է պատճառը, որ նման ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Կարծիքներ