ԼՂ ԱԺ նախագահը ՆԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին: Այդ մասին հայտնում են ԼՂ ԱԺ-ից:
Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում:
Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի և համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է, որ ՆԳ համակարգը, հատկապես ոստիկանությունը, ամեն ջանք գործադրելու է հանրային անվտանգությունն ապահովելու և անօրինականություններն ու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ:
Հատուկ քննարկման նյութ է դարձել ԼՂ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:
Կարծիքներ