Ուզում եք էլի «խլամ» «Գազել»-ներով երթևեկե՞նք, դուք դրանք համեմատում եք էսօրվանների հե՞տ. քաղաքացին՝ Թևանյանին
Հանրային տրանսպորտից օգտվելու՝ 1 ուղևորության դիմաց սահմանված 150 դրամ արժեքով ուղևորատոմսը բոյկոտող ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում չվճարել՝ միանալ իրենց ակցիային:
Ի պատասխան՝ ստանում հակադարձումներ:
Մասնավորապես, քաղաքացիներից մեկը Անդրանիկ Թևանյանին բացատրում է, որ նախկին «խլամ» «Գազել»-ները չի կարելի համեմատել այսօրվա փոխադրամիջոցների հետ:
«Ուզում եք էլի էն «խլամ» «Գազել»-ներ երթևեկե՞նք, դուք դրանք համեմատում եք էսօրվանների հե՞տ»՝ քաղաքացու հարցադրմանն ի պատասխան Թևանյանն ասաց՝ ոչ, չի համեմատում:
«Իսկ ստվե՞րը, 50 տոկոսից ավել ստվեր կա»,- Թևանյանի պնդմանն ի պատասխան, քաղաքացին փաստեց.
«Էն ստվերը վարորդն էր դնում գրպանը, հիմա էլ չի կարող դնի»:
Կարծիքներ