ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Շանթ Սարգսյանը 64-րդ տեղում է, Հայկ Մարտիրոսյանը` 85-րդ, Հրանտ Մելքումյանը` 99-րդ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 12-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 47-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 55-րդ, Աննա Սարգսյանը` 84-րդ:
Կարծիքներ