ԱԺ նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները: Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:


Կարծիքներ