Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը վերանայել է կանանց զինվորական հաշվառման մասին դրույթները
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը զգալիորեն կրճատել է այն մասնագիտությունների ցանկը, որոնց ներկայացուցիչները ենթակա են զինվորական գրանցման։ Հրամանի նոր տարբերակը հաստատման է ուղարկվել ՆԳՆ, Անվտանգության ծառայությանը և Արտաքին հետախուզության ծառայությանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես, նոր կարգով սահմանվել է 14 մասնագիտացում և վեց մասնագիտություն, որոնց ձեռքբերմամբ նախատեսվում է զինվորական հաշվառում, դրանք առնչվում են զինվորական հաշվառման շուրջ 100 մասնագիտությունների»,- նշում են վարչությունից։ Ավելի վաղ հրամանը վերաբերում էր 200 մասնագիտությունների 35 մասնագիտական ուղղությունների։
Կարծիքներ