ՆԱՏՕ-ն մերժում է Արևելյան Եվրոպայից դաշինքի զորքերը դուրս բերելու Ռուսաստանի պահանջը

ՆԱՏՕ-ն մերժում է Արևելյան Եվրոպայից դաշինքի զորքերը դուրս բերելու Ռուսաստանի պահանջը

ՆԱՏՕ-ն մերժում է Արևելյան Եվրոպայից դաշինքի զորքերը դուրս բերելու Ռուսաստանի պահանջը։ Այդ մասին ուրբաթ օրը Բրյուսելում լրագրողներին հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։

«ՆԱՏՕ-ն չի հրաժարվի դաշինքի արևելյան մասում զորքերի առկայությունից», - ասել է Լունգեսկուն: «Ռուսական պահանջները ՆԱՏՕ-ի անդամներին կբաժանեն առաջին և երկրորդ կարգի պետությունների, ինչը մենք չենք կարող ընդունել։ Մենք երբեք չենք գնա Եվրոպայում ազդեցության գոտիների վերականգնմանը»։

Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն միշտ կպատասխանի իր անվտանգության վատթարացմանը՝ ուժեղացնելով հավաքական պաշտպանությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում