Պետությունը ընդհանուր թիմա, իսկ մենք բոլորս թիմային խաղացողներ. Վահան Շահինյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ Հայաստանում բիզնես անելն ու հաջողելը հավասար է գրեթե անհնարինը անելուն, դրանով է պայմանավորված հայ բիզնեսմենների հաջողությունը արտագաղթելուց հետո։
1․ Լոգիստիկ խնդիրներ և գրեթե կատարյալ ԲԼՈԿԱԴԱ, որին մեր բնակչության մի մասը նաև դեմ չէ։ ՌԴ-ի հետ կապող միակ ճանապարհը գրեթե տարին 90 օր փակ է, իհարկե տարբեր պատճառներով, հարևանների հետ վատ հարաբերություններ, բնակլիմայական պայմաններ և այլ արհեստական խոչընդոտներ։
2․ Հայաստանցիների մեծ մասը կամակոր է, էգոիստ, դժվար կառավարվող և աշխատել չսիրող, (իհարկե սա մեր թիմին չի վերաբերվում, քանի որ մենք միշտ ֆիլտրում ենք և ազատվում նման մարդկանցից), որդնած արժեհամակարգով, գողական բարքերով, բայց այդ աշխարհի հետ որևէ կապ չունեցող։
3․ Գրեթե ցանկացած միջին և մեծ հիմնարկություն համագործակցում է տարբեր այլ կազմակերպությունների հետ, գործերի որոշ մասը նաև Outsourcing անելով։
Փոքր և միջին կազմակերպությունների, կամ անհատների մեջ պատասխանատվության ՏՈՏԱԼ բացակայություն, աճի զրո մոտիվացիա և պլանավորում։
4․ 0-ին մոտ արդյունաբերություն, 90 ու ավել տոկոս ներմուծում, Դեմիրճյանի հիմնած երբեմնի արդյունաբերական երկրից, ոչինչ չժառանգած, միջին և կարճաժամկետ հաջողության տրամաբանությամբ աշխատող, բայց ԹՎՆՈՑ շորեր հագնող, կարիքավորին կյանքում 100 դրամի օգուտ չտված բիզնեսմեններ։
Պետությունը ընդհանուր թիմա, իսկ մենք բոլորս թիմային խաղացողներ, որոնք մաքսիմալ միայնակ են գործում և թքած ունեն կողքինի վրա, կոնկուրենտին ել թշնամի են համարում։
Մարդ ուզում ա փախնի մաքսիմալ հեռու էս երկրից, հեռու տեղ արտադրի։
Մենք ուղղակի ուրիշ տարբերակ չունենք քան աշխատել, աշխատել թիմում, թարգել զբաղվել կեղծ ազգայնականությամբ, բայց պատերազմի ժամանակ հեռախոսը անջատել անցնել ընդհատակ, այլ զբաղվել պետականաշինությամբ, մեր մասնիկ քրտինքով առաջ բրդել էս ժանգոտ իրականությունը։
Կարծիքներ