Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից ու երկաթից են. Ալեն Սիմոնյան

Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից ու երկաթից են. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համբերության և նյարդային համակարգի դիմացկունության համար:

«Ես կարծում եմ՝ նյարդերը բետոնից են, երկաթից են, ես զարմանում եմ, որ ինքը դիմանում է այն ամենին, ինչի միջով մենք անցնում ենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ ատելության այս մթնոլորտի մեղավորն ընդդիմադիրներն են։

«Իրենք մեզ գնդակահարում էին, թուրք, դավաճան, հողատու վիրավորանքները կարծես մենք չենք դրել շրջանառության մեջ»,- ասել է Սիմոնյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում