«Օդնոկլասնիկի»-ն զանգվածաբար թարմացվել է

«Օդնոկլասնիկի»-ն զանգվածաբար թարմացվել է

Ռուսական հայտնի «Օդնոկլասնիկի» սոցցանցը զանգվածաբար թարմացրել է իր ինտերֆեյսը 15-ամյակի կապակցությամբ, ասվում է սոցցանցի մամուլի հաղորդագրության մեջ:

Այժմ կայքում ամենակարեւոր տեղեկությունը կտեղակայվի 4 սյուներում, ինչը թույլ կտա ավելի լավ կենտրոնանալ օգտատիրոջ համար ակտուալ ծառայությունների վրա:

Բացի այդ, մեկ տարվա ընթացքում սոցցանցը կթողարկի միջանցիկ նավիգացիա բոլոր բաժիններում, օգտատերերը կկարողանան հեշտ անցում կատարել սոցցանցի ծառայություններին առանց գլխավոր բաժին անցում կատարելու:

Ամենից շատ փոփոխությունների կենթարկվի դեսքթոփային տարբերակը. սոցցանցի լոգոն ընտրել է նոր տառատեսակ՝ Odnoklassniki, իսկ դասական գույնը նարնջագույնից փոխվել է սպիտակ:

Առաջիկ ամիսներին սոցցանցը կթարմացնի նաեւ iOS եւ Android հավելվածների ինտերֆեյսը: Նորությունների ժապավենում կընտրվեն լուսանկարը եւ պրոֆիլի շապիկը, ինչը թույլ կավելացնի էկրանի վրա ցուցադրվող նորությունների թիվը:

Դեսքթոփային տարբերակի թարմացված դիզայն արդեն հասանելի է օգտատերերի մի մասի մոտ: Իսկ բջջային հավելվածներում փոփոխությունները ծրագրված են 2021 թվականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում