Ժնևը պատրաստվում է Լավրովի և Բլինկենի միջև բանակցություններին

Ժնևը պատրաստվում է Լավրովի և Բլինկենի միջև բանակցություններին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև հունվարի 21-ին Ժնևում կայանալիք բանակցությունները, ինչպես և սպասվում էր, մեծ հետաքրքրություն են առաջացրել համաշխարհային մամուլի մոտ։ Ավելի քան 60 լրագրող արդեն հավատարմագրվել է հանդիպմանը, և դիմումները շարունակվում են:

Ժնևը՝ Շվեյցարիայի, Եվրոպայի և աշխարհի դիվանագիտական ​​մայրաքաղաքը, առաջին անգամը չէ, որ հյուրընկալում է նման կարևոր հանդիպում։ Ռուս-ամերիկյան երկխոսությանը դրական լիցք է տվել 2021 թվականի հունիսին Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում